00:00:00

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ունի մեղադրյալի կարգավիճակ․ ՔԿ

16:05, 30 հուլիս 2024 Իրավական

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք՝ հուլիսի 26-ին համացանցում շրջանառվող տեսանյութում երևում էր՝ ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը երեխային ծեծի ենթարկում:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր