00:00:00

Երևանում՝ առանց տեղումների, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:44, 30 հուլիս 2024 Հասարակություն

Երևանում հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

 

Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, oգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

 

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր