Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին ընտրված նախագահ է հռչակել մինչև 2031 թվականը:
Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Էլվիս Ամորոսոն:
Ընդդիմությունը վստահ է, որ արդյունքները կեղծված են, այդ պատճառով էլ մայրաքաղաք Կարակասում ընդդիմությունը զանգվածային ակցիաներ է սկսել: