ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է ցուցմունք տալ իր դեմ կատարած մահափորձի վերաբերյալ՝ որպես տուժող։
Այս մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչը։
«Հետաքննության շրջանակում ՀԴԲ-ն անցկացրել է ավելի քան 400 հարցազրույց»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Բյուրոյում նշել են՝ տղամարդը, որ կրակել է Թրամփի վրա, խելացի է եղել, ոչ այնքան շփվող, անմիջական կապ է պահել իր ընտանիքի հետ: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ կասկածյալը տեղեկություններ է փնտրել ինքնաշեն պայթուցիկ սարքերի ստեղծման և էլեկտրակայանների մասին։