Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:
Երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և մանկապարտեզի տնօրենը հարցաքննվել են։
Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է դաստիարակը ծեծում քնելու պառկած երեխային։ Դեպքը տեղի էր ունեցել Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում էր դաստիարակը, իսկ երեխան լացելով փորձում էր ազատվել նրանից: