00:00:00

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության շահառուների թիվը գրեթե 6 անգամ ավելացել է, ծնված երեխաներինը՝ կրկնապատկվել. ԱՆ մասնագետ

12:29, 29 հուլիս 2024 Հասարակություն

Օգոստոսի մեկից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեն նաև ԼՂ բռնի տեղահանվածները. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը։

 

Նա նշեց, որ կառավորության նոր որոշմամբ՝ ծրագրից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացել է մինչև 40 տարեկանը ներառյալ:

 

Բացի այդ՝ ընդլայնվել է երկրորդային անպտղություն ունեցող շահառուների շրջանակը և այս ծրագրից կարող են օգտվել ոչ միայն սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները, այլև բոլորը։

 

Ռուզան Մարտիրոսյանը նշեց, որ վերջին երկու տարում Կառավարությունն այս ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնել էր ևս երկու անգամ, որի հետևանքով շահառուների աննախադեպ աճ է գրանցվել։ «2022թ-ին ունեցել ենք ծրագրի 842 շահառու, իսկ արդեն 2023-ի ընթացում 5 441 շահառու։ Ընդլայնման արդյունքում կունենանք ավելի շատ շահառու»,-ասաց նա։

 

Նա նշեց, որ ծնված երեխաների թվով ևս աճ է գրացվել. «2024թ-ի հունվար-հուլիս ամիսներին ունենք ավելի շատ ծնված երեխա՝ 271, քան ամբողջ 2023թ.-ի ընթացում, երբ ծնվել էր 159 երեխա»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր