Հավաքների ժամանակ ոստիկանների կողմից եղել են ուժի գործադրման դեպքեր, որոնք համաչափ չեն եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Մի շարք դեպքեր, նույնիսկ տեսանկարահանման շրջանակներից դուրս են եղել, ես չունեմ իմ ձեռքի տակ դրա փաստը, բայց ունեմ մարդկանց կողմից բողոքներ, որոնք փաստում են, որ գործադրված ուժը համաչափ չի եղել։
Ինչ վերաբերում է հատուկ կիրառված միջոցներին՝ ես էլի եմ ասել, որ սա առանձին քննարկման ենթակա հարց պետք է լինի, մանրամասն վերլուծության ենթարկվի»,-հավելեց նա:
Անահիտ Մանասյանը հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։