00:00:00

Սուտ ու հին պատմություն է․ Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Խաչատրյանին

13:40, 11 հուլիս 2024 Տեսանյութեր

Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի կարող քննարկվել, այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին, այս իշխանությունը ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի։ Հասցեատերն ինքը չէ, սա քաղաքական հարց է»,- նշեց Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը պահանջել էր Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին կոնկրետ ասել, թե ՀՀ տարածքից որքան տարածք է տրվել Ադրբեջանին։

«1 մլն 347 անգամ պատասխանը հնչել է` ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր