00:00:00

Ընկեր ասում եմ տեղ չկա ներսը․ վեճ Գինեվետ գյուղի բնակիչների և ոստիկանների միջև

16:31, 10 հուլիս 2024 Տեսանյութեր

Վեդի խոշորացված համայնքում «Օրդ գրուպ» ընկերության կողմից հնարավոր կառուցվելիք ցեմենտի գործարանի և համայնքում գտնվող Կարմիր սարը հանքավայր դարձնելու  շուրջ աղմուկը չի դադարում։ Ընկերությունն այսօր Գինեվետ վարչական շրջանում իբր թվով չորրորդ հանրային քննարկումն էր հրավիրել, սակայն  դա փորձ էր արվում իրականացնել  ինչպես Վեդիի բնակիչների, այնպես էլ ազդակիր համայնքների ապրողների թիկունքում։ Բանն այն է, որ նախապես համայնքապետարանի շենք էին հրավիրել «Օրդ գրուպ» ընկերության ներկայացուցիչները, Շրջակա միջավայրի նախպարարության աշխատակիցներն ու միտումնավոր ընտրվել էին այն բնակիչները, ովքեր կողմ էին հանքի շահագործմանը։ Մյուս բոլոր այն բնակիչները, ովքեր դեմ էին ոստիկանները ներսում տեղ չկա պատճառաբանությամբ ներս չէին թողնում։ Կողմերի միջև պարբերաբար վիճաբանություն էր լինում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր