00:00:00

ՔՊ–ականները ամոթ չունեն, դրա համար էլ հպարտ են․ շուտով նոր գործողություններ կլինեն

20:29, 08 հուլիս 2024 Տեսանյութեր

Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ հանցավոր գործ և դրա համար հպարտանում են, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Բացի այդ, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից, այսինքն` զիջել հայրենիքը։ Ստրուկի ու ճորտի պես գնացել են` ցույց տալու իրենց տիրոջը, Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի»,- ասաց Սրբազանն` անդրադառնալով Կիրանց ՔՊ-ականների այցին:

Նա ասաց, թե ՔՊ-ականները Կիրանցում մարդկանց չեն հանդիպել, որևէ մեկին չեն տեսել։

«Մարդկային ողբերգության վրա կառուցել են թշնամու թելադրանքից ու պարտադրանքից բխած, այսպես կոչված, սահմանը: Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են` ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր