00:00:00

Ռուսաստանը դադարեցնում է ԵԽԽՎ անդամակցությունը

14:39, 03 հուլիս 2024 Աշխարհ

Ռուսաստանի խորհրդարանը (նախ Դաշնության խորհուրդը (վերին պալատ), ապա Պետական դուման (ստորին պալատ)) ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի պատվիրակության մասնակցության դադարեցման մասին հայտարարության նախագիծը։

 

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեին անհապաղ տեղեկացնել ԵԱՀԿ ԽՎ-ին՝ կազմակերպությունում ՌԴ պատվիրակության մասնակցության դադարեցման մասին:

 

«Ես խնդրում եմ Գրիգորի Բորիսովիչին (Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կարասինին, - խմբ.)՝ սենատորների քվեարկությունից հետո անհապաղ հեռագրեր ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, որն այժմ գումարված է Ռումինիայում, որպեսզի, եթե նրանց մոտ գոնե ինչ-որ դիվանագիտության նշույլներ են մնացել կամ խիղճ ու էլի ինչ-որ բան՝ հնչեցնեն իրենց գործունեության վերաբերյալ Դաշնային ժողովի հայտարարությունը։ Փորձեք դա անել ամենաօպերատիվ ձևով, ինչպես պայմանավորվել ենք», - ասել է Մատվիենկոն խորհրդի լիագումար նիստի ընթացքում։

 

Փաստաթղթում նշված է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակությունը մտացածին պատրվակներով բազմիցս զրկվել է երկխոսությունը շարունակելու, լիագումար նիստերի և վեհաժողովի ղեկավար մարմինների աշխատանքներին լիարժեք և իրավահավասար մասնակցելու հնարավորությունից:

 

ՌԴ սենատորներն ու Պետդումայի պատգամավորները վստահ են, որ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող խորհրդարանականների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներին մասնակցության սահմանափակումների կիրառումն անթույլատրելի է:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր