Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով երեկ գիշեր դեռևս չպարզված հանգամանքներում Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել։ Մեզ հասած տեղեկության համաձայն զինծառայողը կյանքի հետը անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել։
ՊՆ–ից Irakanum.am–ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, հայտնելով, որ քիչ անց հաղորդագրություն կտարածեն։
Լրացված․
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: