00:00:00

Շքանշան՝ Կարապետյանին․ ինչ լեզուներ կարելի է սովորել «Սմարթ Չոյս»–ում և ովքեր էին կենտրոնի հյուրերը

11:37, 01 հուլիս 2024 Տեսանյութեր

Ալեքսանդրը Հայաստանը սիրում է ոչ միայն հայերենի համար, այլև՝ որպես առաջինը քրիստոնությունը ընդունած պետություն։ Ֆրանսիայից է ութ ամիս առաջ Ալեքսանդր Գուդարզին մեր երկիր ժամանել, այժմ հայերեն է սովորում «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնում։ Նա տասնյակ այն օտարերկրացիներից է, որ այս կենտրոնն է ընտրել հայերեն սովորելու համար։ Խոստովանում է` ժամանակ քիչ է տրամադրում, հակառակ պարագայում ավելի արագ կսովորեր լեզուն։

«Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնը հիմնադրվել է 2012 թվականին։ 12 տարի շարունակ կենտրոնի առաքելությունն է` իրականացնել օտար լեզուների արդյունավետ դասընթացներ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի մասնագետների դասավանդմամբ,-ասում է կենտրոնի հիմնադիր տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Սվետլանա Կարապետյանը։ Շուրջ երկու տասնյակից ավելի լեզուներ են սովորեցնում։ Հետաքրքրությունը օտար լեզուների նկատմամբ տարեցտարի աճում է։ Կենտրոնի մասնագետներն ունեն բազմամյա փորձ, պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, որպեսզի մատուցեն արդի, միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն։

Դասընթացներն իրականացվում են ինչպես կենտրոնում, այնպես էլ՝ հեռավար տարբերակով։ Ավարտելուց հետո ուսանողները ստանում են միջազգային վկայական։ Ըստ Կարապետյանի` իրենց դիմողները տարբեր տարիքի են, և անձնակազմը յուրաքանչյուրին անհատական մոտեցմամբ է դիմավորում ու սովորեցնում։ Սոնա Սափրիչյանը «Սմարթ Չոյս»-ում ֆրանսերեն է դասավանդում։ Նա ասում է, որ ֆրանսերեն լեզվի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, ունեն ուսանողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից։ Ֆրանսիայից, Կանադայից և այլ ֆրանկոֆոն երկրներից են կապ հաստատում իրենց հետ, մասնագետներն էլ սիրով հեռավար դասընթացներ են իրականացնում։ Ֆրանսերեն լեզուն բարդ չէ սովորելը. առաջինը՝ ցանկություն է պետք, հետո` սիրել տվյալ երկիրն ու մշակույթը, մնացածն արդեն որակյալ մասնագետներն են անում։

 

«Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնը տարեցտարի ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը,- շարունակում է Սվետլանա Կարապետյանը, հավելելով, որ կնքել են միջազգային մի շարք պայմանագրեր ԱՄՆ-ի և Եվրոպայի լավագույն բուհերի և լեզվի դպրոցների հետ։ Կենտրոնում նաև պատվավոր հյուրեր ունեին։ Ուկրաինայի հայկական ազգային կոնգրեսի առաջին փոխնախագահ Երվանդ Դանիելյանը, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ներկայումս Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Կրթության և գիտության որակի վերահսկողության բաժնի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տասնյակ գիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ Արպատ Ավանեսյանն ու այլոք։ Հյուրերը դատարկաձեռն չէին եկել։

«Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ․գ․թ․ Սվետլանա Կարապետյանը արժանացավ շքանշանի «Միջազգային համագործակցության համար»՝ Ուկրաինայի հայկական ազգային կոնգրեսի կողմից։ Կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր արտերկրում, դասընթացներ շաբաթվա բոլոր օրերին առանց ժամային սահմանափակման։ Որակյալ օտար լեզու սովորելու, իսկ օտարերկրացները հայերեն սովորելու համար ունեն մեկ ճանապարհ, որը տանում է «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր