00:00:00

«Այս քայլը լուրջ հետևանքներ կունենա»․ Իսրայելի կառավարությունից արձագանքել են Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչմանը

16:48, 21 հունիս 2024 Քաղաքականություն

Պաղեստին  պետությունը ճանաչելու վերաբերյալ Երևանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի  խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը նվեր է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների «ահաբեկիչների և մարդասպանների համար»։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է Նեթանյահուի խորհրդականը Տելեգրամի իր ալիքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր