00:00:00

Գևորգ Պապոյանին «աստղայինը» տարել է

11:15, 21 հունիս 2024 Քաղաքականություն

Անդադար «աննախադեպ»  ու «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրում ապրելու մասին կեղծ հավաստիացումներ անող իշխանության տարբեր անդամներ դարձել են ոչ միայն անհասանելի պաշտոնյաներ, այլ որոշ դեպքերում որոշների մոտ անգամ «աստղայինն» է տարել։ Խոսքն օրինակ պատգամավորից նախարարական աթոռին հայտնված նախկին ՀՀԿ–ական Գևորգ Պապոյանի մասին է։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Պապոյան Գևորգը լրագրողների հետ գրեթե չի շփվում, հատկապես՝ կառավարության նիստերից հետո։ Երեկ գործադիրի նիստի ավարտից հետո երբ լրագրողները կառավարության շենքը լքող նախարարին փորձեցին որոշ հարցեր ուղղել Պապոյանն անգամ լրագրողների կողմը չնայեց առանց բարևելու արագ հեռացավ։

Ինչու՞ է Պապոյան Գևորգը կաշկանդված լրագրողներից։ Այս հարցի պատասխանն իհարկե ակնհայտ է։ Պապոյանը շատ լավ գիտի, որ բացի  տնտեսական ոլորտին վերաբերելի հարցերին, իրեն նաև որպես ՔՊ կարկառուն դեմք քաղաքական հարցեր էին ուղղվելու, որոնց պատասխանները կամ չունի, կամ էլ ասելու էր բաներ, որոնք հետագայում դառնալու էին հասարակության շրջանում քննադատության, իսկ ՔՊ–ի ներսում՝ քննարկման թեմա։ Չի բացառվում նաև այն հանգամանքը, որ Պապոյան Գևորգին էլ մեծաթիվ խորհուրդ տվողները ասել են ճիշտը «տիկ–տոկն» է, որտեղ կարելի է կարճ տեսանյութեր գցել ու բնավ էլ կարիք չկա հարցազրույցներ տալ, հատկապես, որ շատ ՔՊ–ականների մակարդակը «տիկ–տոկյան» հարթակից ոչնչով չի տարբերվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր