00:00:00

Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամի վնասը

12:50, 20 հունիս 2024 Իրավական

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի համայնքերից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Դ. Ղ.-ի դրդմամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Դ. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին ներկայացրել է վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի ղեկավար Ս. Բ.-ն, խախտելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, վերը նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամ վճարը համայնքի բյուջե մուծելու վերաբերյալ հողամասի սեփականատեր Դ. Ղ.-ին առաջարկություն ներկայացնելու փոխարեն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ ՍՊ ընկերությանը թույլատրել է վերը նշված հողամասերում իրականացնել ջերմոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ:

 

Այնուհետև, հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 23-ին Ս. Բ.-ն դարձյալ կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ ջերմոցային համալիրը շահագործման պատրաստ լինելու մասին ավարտական ակտը՝ այդ կերպ հիմքեր ստեղծելով առանց համապատասխան վճարի օրինականացնել նշված ինքնակամ շինությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքապետարանի բյուջե:

 

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերը նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող ջերմոցային տնտեսության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձը ՍՊԸ-ի տնօրենի դրդմամբ, 2021 թվականի օգոստոսի 20-ին կազմել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ այն մասին, որ 12.12.2018 թվականին ընկերությանը տրված ջերմոցային համալիր կառուցելու շինթույլտվության հիման վրա իրականացվող աշխատանքները սկսվել են 21.01.2019 թվականին և ավարտվել՝ 30.09.2019 թվականին, այնինչ նախաքննությամբ հիմնավորվել է, որ տվյալ ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են դեռևս 2018 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում:

 

Նախաքննության ընթացքում ՍՊԸ տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի ղեկավար Ս. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:

 

2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամը:

 

2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր