00:00:00

Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայում հանդիպել է Էմանուել Բոննի հետ, քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը

07:14, 20 հունիս 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոննի հետ:
 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
 
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կիսվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակով: Վերոնշյալի համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր