00:00:00

Տարբեր վայրերում թմրանյութի փաթեթներ էր տեղադրել․ հայտնաբերվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բակում

23:25, 19 հունիս 2024 Իրավական

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում և այլ վայրերում տեղադրում է թմրանյութի փաթեթներ:

Հունիսի 15-ին, ժամը 22.10-ին, երևանցի 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին դեղի սրվակ, ներարկիչ ու բամբակ, նաև պոլիէթիլենային փաթեթ՝ շագանակագույն փոշենման զանգվածով, որը փաթեթի հետ կշռեց ավելի քան 140 գրամ:

37-ամյա տղամարդը հայտնեց, որ փոշենման զանգվածը հերոին է: Նաև հավելեց, որ թմրամիջոցի կոորդինատներն իրեն փոխանցել է տելեգրամյան կայքում գրանցված մի անձ, ինքն էլ պետք է հերոինը բաժաներ մասերի ու տեղադրեր տարբեր վայրերում, ինչի համար որպես վճար ստանար երեք գրամ հերոին:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր