00:00:00

Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ շատ ջերմ մտերմություն ունեմ, նաև՝ 2-րդ ու 3-րդ նախագահների շրջանակների հետ. Բագրատ Սրբшզшն

14:17, 19 հունիս 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը շատ ջերմ մտերմություն ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ, նաև՝ ՀԱԿ-ի տարբեր անձանց հետ։

«Մտերմություն ունեմ նաև 2-րդ նախագահի շրջանակների հետ, 3-րդ նախագահի բոլոր շերտերի հետ, բացարաձակ խնդիր չկա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Սրբազանի խոսքով՝ Հայաստանում չկա մեկը, որ նախկին չէ։

«Մենք բոլորս էլ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ ունենք, կարող է ընդունենք կամ չընդունենք, ես բոլոր ժամանակներում ընդդիմադիր եմ եղել՝ սկսած առաջին նախագահից, բայց թշնամիներ չենք եղել, ոչ ոք չի դարձրել որևէ մեկին հայրենիքի դավաճան»,- ասաց նա։

Սրբազանն ընդգծեց՝ բոլոր ժամանակներում սխալները, թերացումներն ու ձախողումները մարդիկ ընդունել են, բայց դրանք ողբերգություն չեն եղել, ինչպես այսօր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր