00:00:00

Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. սա սպառնալիք է. Ալիևի օգնական

13:42, 19 հունիս 2024 Քաղաքականություն

Մենք արդյունավետ չենք համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, դա վնասակար քաղաքականություն է, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

Հաջիևն ասել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքների և խաղաղության համար։

 

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին: Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանին զինելն անընդունելի է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով, թե, իբր, «Հայաստանը Հարավային Կովկասում օկուպացիա և ագրեսիա իրականացրած երկիր է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր