00:00:00

ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ ուսումնասիրեն լրագրողների հանդեպ բռնությшն դեպքերը․ IPI

13:07, 18 հունիս 2024 Իրավական

Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցների համար: Այս կոչով է հանդես եկել Մամուլի միջազգային ինստիտուտ (IPI)՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տասնյակ լրագրողների տուժելու դեպքերին։

Ինստիտուտը կոչ է անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը, որի հետևանքով առնվազն 10 լրագրող և օպերատոր է վիրավորվել:

«Իշխանությունները պետք է անհապաղ անցկացնեն հունիսի 12-ի դեպքերի մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն։ Անկախ բողոքի ցույցերի բնույթից՝ անթույլատրելի է աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ավելորդ ուժի կամ բռնության ցանկացած կիրառում: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր