00:00:00

Փոքր համայնքի ճնշումը երիտասարդների վրա մեծ է, համայնքն ուզում է որոշել՝ դու կհագնես սև, դու՝ սպիտակ, կոշիկդ լինի ծիծակ. Փաշինյան

07:43, 18 հունիս 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը նշեց՝ պետք է ամեն ինչ անել, որ մարզերում կյանքն ավելի ազատ և հետաքրքիր լինի։

«Շատ երիտասարդներ կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում մարզեր՝ բնակվելու, այդ թվում այն պատճառով, որ համայնքի ճնշումը մեծ է, ինչքան համայնքը փոքր է, ճնշումն ավելի մեծ է»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ գույնի շոր հագնի, որովհետև գյուղական, մարզային համայնքներում կարող են ասել․ «Վա՜յ, էս ինչ շոր ես հագել, մազդ խի՞ ես սենց կտրել, ամոթա, էտ կոշիկդ մի հագի»։ Մարդն ուզում ա ազատ ապրի, հագնի էն շորը, որն ուզում է, բայց կան ավանդույթներ, համայնքն ուզում է որոշի՝ դու կհագնես սև, դու՝ սպիտակ, կոշիկդ լինի ծիծակ։ Բայց էսօրվա երիտասարդն էն չի, որ ասի թաղի մեծերն ասեն, ես էլ տրեխները հագնեմ, գնամ փողոց, ոչ մեկ չի ուզում»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ սրճարաներ չկան, որ երկու ընկերուհի գնան նստեն մի հարց քննարկեն, դրա համար խնդիր են դրել երիտասարդական կենտրոններ՝ լոֆտեր բացեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր