00:00:00

ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր

23:27, 17 հունիս 2024 Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

_65-20131219_gaf_uv6_1529 (1).jpg (1).jpeg (101 KB)

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 17-ին, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր