Ուկրաինայի համար խաղաղ համաձայնագրի կնքման հաջորդ պայմանները, եթե նրանք հրաժարվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկից, ավելի բարդ ու խիստ կլինեն։
Դրա մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ պատասխանելով այն հարցին՝ ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։
«Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության համաձայնագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ընդգծել է Նարիշկինը։