00:00:00

Ոչ ոք և ոչինչ մեզ չի կարող հետ պահել մեր պայքարից․ Գառնիկ Դանիելյան

20:34, 17 հունիս 2024 Քաղաքականություն

Այս պայքարին այլընտրանք չկա, Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մեր վրա կրակել են, մեզ փորձել են վախեցնել, սպառնացել են զենքով ու բանտերով, մարդկանց ապօրինաբար անազատության մեջ են պահել, աշխատանքից ազատման սպառնալիքի տակ՝ փորձել են հետ պահել պայքարին մասնակցելուց, արցախցիներին են թիրախավորել, բայց մենք ցույց ենք տվել, որ բոլոր այդ սպառնալիքների վրա կներեք, բայց թքած ունենք։

Ոչ ոք և ոչինչ մեզ չի կարող հետ պահել մեր պայքարից»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նա ընդգծեց նաև՝ պայքարի մասնակիցները վաղուց են ապացուցել, որ վճռական են։

«Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, ճողոպրել, թաքնվել բունկերներում ու փոխել իրենց պլանները․ է՛լ Սարդարապատի հուշահամալիր չեն եկել, է՛լ կառավարության նիստն են հետաձգել, է՛լ հատուկ միջոցներ են կիրառել, որ ճողոպրեն, բայց մենք չենք ընկճվել ու չենք էլ ընկճվելու։ Մենք ցույց ենք տվել մեր աննահանջ պայքարը»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր