00:00:00

Թագուհի Թովմասյանը՝ արտահերթ նիստին չմասնակցելու մասին

19:10, 17 հունիս 2024 Քաղաքականություն

Irakanum.am–ն արդեն հայտնել էր, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբաակցությունները, ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով։ Նիստը սակայն չկայացավ, քվորում չապահովվեց։

Նիստը կայանալու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն, սակայն իշխող մեծամասնությունը՝ ՔՊ խմբակցությունը, արտահերթ նիստին չներկայացավ։

Արտահերթ նիստին ներկա չէին նաև նախկին ընդդիմադիր Իշխան Զաքարյանն ու պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Այն, որ Զաքարյան Իշխանի բացակայությունը սպասելի էր, քանի, որ նրան որեւէ մեկը այլևս ընդդիմադիր չի համարում, տարօրինակ էր Թագուհի Թովմասյանի բացակայությունը։

Irakanum.am-–ի հետ զրույցում Թովմասյանը, հարցին, թե ինչու ներկա չէր արտահերթ նիստին ասաց․ «Ես ստորագրել եմ անվստահություն հայտնելու ուղերձի նախագծի, հրավիրվելիք արտահերթ նիստի հեղինակներց մեկն եմ, պարզապես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել, թեև այդ մասնակցությունից որևէ բան չէր փոխվելու։ Մեկ շաբաթ առաջ հայտնի էր, որ նիստը տապալվելու է ՔՊ-ի հայրենիք հանձնող պատգամավորների ձեռամբ: Նրանք ամեն ինչ անելու են նման օրակարգով նիստերը տապալելու համար»։

Նշենք, որ այնուամենայնիվ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, գրանցումը պետք է  շարունակվի․ ևս 4 ժամ կա՝ քվորում ապահովելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր