00:00:00

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ որոշ երկրների դեսպանների

17:33, 17 հունիս 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ որոշ երկրների դեսպանների։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ:

«Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ կառուցելով գրանցված հաջողության և համահունչ ԵՄ-ին ավելի մոտենակու ՀՀ քաղաքացիների ձգտումներին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Անդրադարձ է կատարվել գործընկերության առաջնահերթություններին, դրանց հաջող կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության ներքո իրականացված աշխատանքներին, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին սպասվող Հունգարիայի նախագահությունից այդ ուղղությամբ ակնկալիքներին:
 
Նախարար Միրզոյանը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ տարածաշրջանային թեմաների, խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր