00:00:00

Իրենց դուր չեն գալիս համարձակ, հայրենասեր, տեսակ ունեցող, պետություն կամեցող մարդիկ. Աշոտ Մինասյանը ազատ արձակվեց

22:49, 15 հունիս 2024 Իրավական

Լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ)  ազատ է արձակվել Էրեբունու ՁՊՎ-ից։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ 72 ժամով ձերբակալված բոլոր 27 քաղաքացիները ազատ են արձակվել:

 Հարցին, թե ինչու էին հենց նրան ձերբակալել, Մինասյանն ասաց, որ այս իշխանություններ երեւի երևի հայրենիքի պաշտպաններին չեն սիրում։ 

«Իրենց դուր չի գալիս, համարձակ, հայրենասեր, տեսակ ունեցող, պետություն կամեցող մարդիկ։  Ես միակը չեմ և ոչ էլ առաջինն եմ»,-ասաց նա։

Մինասյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի եւ շարժումը կհաջողի:

«Իհարկե շարժումը կհաջողի, ես հավատում եմ Սրբազանին և ոչ միայն Սրբազանին, այլ նրա կողքի բոլոր տղերքին: Այս բռնությունները վերջին ճիգերն են, առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, հիմա դա իրենց վերջին ճիգերն է, ուրիշ ճար չունեն»,- ասաց նա։

Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն էլուրջ վնասվածք ստացել: Տուժել են նաեւ լրագրողներ. լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության էր դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր