00:00:00

Հրահանգները տրվել են ԱԺ ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ․ Բագրատ Սրբազանը հունիսի 12-ի մասին (Տեսանյութ)

14:12, 15 հունիս 2024 Քաղաքականություն

Հունիսի 12-ը արյունարբու իշխանության դեմքը վերջնականապես բացահայտեց, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծեց, որ միայն շարժման ղեկավարների սթափության կոչերն ու գործողություններն էին, որ կնախեցին զոհերի հանգամանքը։

«Այն, ինչ տեսանք, դիտավորությունից ոչ մի բանով չէր տարբերվում։ Հրահանգները տրվել են ԱԺ ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ», - համոզմունք հայտնեց նա։

Սրբազանը նշեց նաև, որ անընդհատ փաստել են՝ ոստիկանությունը Հայաստան պետությանը ծառայելու հետ կապ չուենի․

«Միջոց եք դարձել, ցավ եմ ապրում ձեզ համար։ Իրավապահ համակարգում ընդգրկված կառույցներին եմ ասում, և բոլորին՝ անահտապես․ նրանք, ովքեր ապօրնի հրամաններ են իրականացնում, ձեր դեմքերով ենք ձեզ դատապարտելու, բոլորդ հայտնաբերվելու եք դեմքերով, հանրային պախարակման պետք է ենթարկվեք։ Ձեր ուսադիրն ավելին է, քան քմահաճույքով տրված հրամանը», - ասաց Սրբազանը։

Նա ընդգծեց նաև․ «Ավելի եք տենչալու արյուն, բայց դուք դրա հաճույքը չեք ստանալու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր