00:00:00

Այլևս չի կարելի կասկածել. Ռուսաստանի հայերի միությունը սատարում է Բագրատ սրբազանին

11:58, 15 հունիս 2024 Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և առաջնորդ Բագրատ սրբազանին։ Միության նախագահ Արա Աբրահամյանն այդ մասին հայտարարեց «Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» թեմայով քննարկման ժամանակ։
Նշենք, որ մեկ հարկի տակ հավաքվել են Ռուսաստանի 50 համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներ` քննարկելու երկրում ստեղծված բարդ իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները։
 
«Բագրատ սրբազանը եկել է և այս շարժման միջոցով ասում է, որ ինքը (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ.) հրաժարական տա։ Ինքն էլ պետք է ասեր, որ իր մոտ չստացվեց ու գնում է։ ՀՀ նախկին իշխանություններին էինք մեղադրում, բայց հիմա ավելի վատ է, ինքն էլ (Փաշինյանը) հայ ժողովրդին չի սիրում։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք դեռ շարունակում ենք կասկածել ու վախենալ, իսկ ինքն էլ թափ է տալիս պլաստմասսայով ու հայտարարում` սա է Հայաստանը։ Մենք ունենք քարտեզ, բարի եղիր, բացիր այն և բացատրիր, թե ինչ է կատարվում։ Հայաստանը միակողմանի զիջումների է գնում։ Ինչքա՞ն կարելի է բարի կամք դրսևորել»,– ասաց Աբրահամյանը։
Նա կոչ արեց ոստիկանությանը բռնություն չկիրառել և չխանգարել շարժմանը, քանի որ իշխանափոխությունն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց: Աբրահամյանը նշեց` եկել է պահը, երբ հայերը պետք է սկսեն նոր և ուժեղ Հայաստանի կառուցումը` մոռանալով ձախողումները և ներելով անցյալի սխալները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր