00:00:00

Գութանը ձիու վրայից հանում ենք, գցում տրակտորին․ Փաշինյանը՝ ՀՀ տվյալները վիրտուալ տիրույթում պահելու մասին

07:27, 14 հունիս 2024 Քաղաքականություն

Կառավարությունն առաջարկում է պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն կիրառել ամպային լուծումներ։ Սկզբնական փուոլում ամպային տիրույթում են տեղադրվելու այն տվյալները, որոնք պետական գաղտնիք չեն պարունակի և կհամարվեն ցածր ռիսկայնության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա նշանակաում է՝ մեր պետական տվյալները պետք է պահվել վիրտուալ տիրույթում։

«Երբ մեր տվյալները բազմաթիվ պահեստներում թղթապանակներով էին պահվում, հետագայում երբ համակարգչային տեխնոլոգիաները մեզ հասանելի դարձան սկսեցին համակարգիչների մեջ պահվել, բայց հետո այդ համակարգիչների կրիչ սարքերի թիվը սկսեց մեծանալ և դա կապված է մեծ ծախսերի հետ։ Հիմա վիրտուալ տարածքում առաջարկվում են տիրույթներ, որտեղ այդ տվյալները կարող են պահվել։ Այդ տվյալներն ամպային տիրույթում պահելով՝ մենք ավելի քիչ պետական միջոցներ կծախսենք, և այդ տեղեկությունների վնասվելու, կորելու հավանականությունը կնվազեցնենք»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ նախնական շրջանում տեղեկատվությունը ամպային տիրույթում պահելուց հետո մնացած սերվերներն ու թղթերը չեն ոչնչացնելու, կհամոզվեն, որ ամպայինն աշխատում է, հետո․

«Նույն ամպային տիրույթում մի քանի շերտերով է պահվելու։ Քանի որ նոր բան է, փուլային տարբերակով ենք գնում, որ ամեն ինչ չլցնենք, էդտեղ հետո մատներս միամիտ կպնի ու պարզվի որ ամբողջը կորսվել է»,- ասաց նա։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ նմանատիպ մի հարց էր ուզում տալ․

«Ճիշտն ասած՝ այդպիսի հարց էի ուզում տալ, բայց կնոպկեն չէի մտածել։ Մտածում էի՝ բա որ լույսերը մի օր գնաց, կարողա  18 տարի ամեն ինչ լավ լինի, 19-րդ տարում ինտերնետի կաբելը կտրվեց,  պարզ ձևակերպումներ ենք տալիս, բայց մի օր այդ համակարգը խափանվեց, ինչ-որ մի քաղաքացու պետք է մի ծննդական, որը թղթով կար, հիմա չկա, դա հասկանանք մի հատ»,- ասաց նախարարը։

Փաշինյանն էլ նշեց, որ այդ հարցերը արդեն 50 տարի առաջ այլ երկրները, որոնք կիրառում են ծրագիրը, մտածել են դրանց մասին․

«Սա մենք գիտեք ինչի մասին ենք խոսում, սա միևնույնն է, որ մենք գութանը ձիու վրայից հանում ենք, գցում տրակտորին, այն ժամանակ էլ բազմաթիվ մտավախություններ են եղել դրա հետ կապված։ Ես հիշում եմ 90-ականներին ՀՀ-ում մտածում էինք, որ այս ավտոմատ փոխանցումատուփերով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են, ցեխի մեջ խրվում են, արագություն չեն հավաքում և ճիշտը ձեռքի շարժիչով մեքենաներն են։ Նույնն  էլ սա է, մենք ավտոմատ փոխանցումատուփի պետք է անցնենք տվյալների պահպանման շրջանում»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր