Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու համար Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կպարզենք նրանց դիրքորոշումը։ Իհարկե, հուսով ենք, որ, ամեն դեպքում, մենք հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունը։
Հիշեցնենք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց՝ Հայաստանի հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։