Երեկ Բաղրամյանում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ի թիվս այլոց, ձերբակալել են նաև ազատամարտիկ Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին։ Այս մասին հայտնել է փաստաբան, «5 իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյան։
Նա նշել է, որ Մինասյանը ձերբակալվել է 72 ժամով։
«Մինասյանը ձերբակալվել է զանգվածային անկարգությանը վերաբերող քրեական գործի շրջանակներում»,-ասել է փաստաբանը։