00:00:00

Կղերաֆեոդալական էլիտային ասում եմ՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, անզոր եք. Նիկոլ Փաշինյան

08:21, 13 հունիս 2024 Քաղաքականություն

Կղերաֆեոդալական էլիտային ասում եմ՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, անզոր եք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա եկել են, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, անզոր եք»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովրդից ծնված ու ժողովրդից սնվող լեգիտիմության առաջ ընդդիմությունն ուղղակի անզոր է։

«Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր