00:00:00

Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, փոփոխությունների հրամայականն ուղղակի կախված է օդում․ Վարդան Ոսկանյան

17:56, 12 հունիս 2024 Բլոգ

Հայաստանում այլևս չի կարող լինել այն իրավիճակը, որն առկա էր այսօրվա վայրագ ոստիկանական գործողությունից առաջ։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Հայաստանը 2020թ.-ից ի վեր վայրիվերող ներքաղաքական ճգնաժամերի մեջ է, որի հիմնական պատճառն արտաքին անվտանգային մարտահրավերն են և դրանց կառավարումն ու չեզոքացումը պարբերաբար տապալող իշխանությունները։

Հայաստանն այլևս հոգնել է թշնամու կողմից նվաստացումներից, կտոր առ կտոր բզկտվելուց, տեղահանություններից և ապագայի անորոշ հեռանկարից։ Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, և փոփոխությունների հրամայականն ուղղակի կախված է օդում»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր