00:00:00

ԼՂ ժողովրդին կանչեցիք բերեցիք, որովհետև ձեզ ցույցի մասնակից էր պետք. Փաշինյանը հունից դուրս եկավ

14:02, 12 հունիս 2024 Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կանչեցիք բերեցիք, որովհետև ձեզ ցույցի մասնակից էր պետք, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1998 թվականից հետո ձեզ պետք է եղել իշխանությունը պահելու համար, այսօր իրենց բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ»,- հայտարարեց նա։

Փաշինյանը հունից դուրս եկավ։

«Դուք թքած ունեք ԼՂ-ի վրա էլ, Հայաստանի վրա էլ, դուք հացկատակներ եք»,- ասաց նա։

Ընդդիմությունը այս ելույթից հետո հարվածում էր սեղաններին, ՔՊ-ն՝ բուռն ծափահարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր