Գիտես, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, անկախ նրանից՝ գնում են միտինգ, թե ոչ, լավ են ապրում, թե վատ, չեն սիրում, ուզում են, որ գնաս, անգամ կողքիններդ հոգնել են քեզանից, քո ձայնից, արտաքին տեսքից, հեծանիվից։ Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում կրած դուրս գալ, պետք է կարողանան կանգն առնել, խաղամոլները և խելագարները չեն կարողանում կանգ առնել։ Իմացիր ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, քեզ տրամադրի գնալուն։ Այս մասին ԱԺ-ում դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Հովսեփյանը՝ ընդգծելով, որ այս տեքստը գրել է Ալեն Սինոյյանը, թեև ուրիշի մասին, բայց այսօր ճիշտ Փաշինյանի մասին է։
Փաշինյանն ասաց, որ շնորհակալ է տեղեկատվության համար։ «Քանի տոկոսն եք փոխել, այդ տոկոսների հետ պետք չի խաղ անել, որովհետև մարդու և օրանգուտան կապիկի ԴՆԹ-ի տարբերությունը 2 տոկոս է, հիմա ձեր տեքստի մեջ այդ չնչին փոփոխությունները էական բանի մասին են, որովհետև նրա մասին ում մասին գրել է Ալեն Սիմոնյանը՝ հեծանիվ այդ տեքստում չէր կարող լինել»,-ասաց Փաշինյանը։