00:00:00

Գրավոր պարզաբանում կպահանջվի ԱԱԾ-ից․ ՄԻՊ-ը՝ Հաթերքի գյուղապետի ձերբակալման մասին

12:19, 12 հունիս 2024 Քաղաքականություն

ՄԻՊ-ն անդրադարձել է Հաթերքի նախկին գյուղապետ Վարդան Գրիգորյանին ձերբակալելու վերաբերյալ ահազանգերին:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։

 Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր