Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա։
Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով»,-գրել է Մելիքյանը։