00:00:00

Հարկ վճարելուց խուսափել՝ ուղիղ իմաստով նշանակում է գողանալ հանրային բարիքը. Ֆինանսների նախարար

06:57, 12 հունիս 2024 Քաղաքականություն

Հարկ վճարելուց խուսափել՝ ուղիղ իմաստով նշանակում է գողանալ հանրային բարիքը, 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Լայն իմաստով նշանակում է վնասել տնտեսական գործունեություն իրականացնող մյուս քաղաքացիների ոգևորությունն ու  շարժառիթները, էլ ավելի լայն իմաստով խոչընդոտում է արդարության իրագործմանն ու հավասար հնարավորություններ ունենալու կենսական նախապայմանին»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ հարկերից խուսափող տնտեսվարողը ոչ պակաս մեղավոր է կոռումպացված պետական աշխատողից։

«Ու, քանի որ մենք խիստ պայքար ենք մղում պետական համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ, խստացնում ենք նաև  հարկերցի խուսափելու համար սահմանված պատժի մեխանիզմները»,- ասաց նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր