Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն, հայտնում է Ազատություն ռ/կ-ն։
Հայաստանի գլխավոր ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյննը պատմում է՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել ու փախել է, տեղի ունեցածը ֆիքսել են սինագոգի տեսախցիկները:
Սա վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի սինագոգի վրա հարձակման 4-րդ դեպքն է։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ կատարվածի վերաբերյալ հաղորդում են ստացել ու այն ուղարկել Քննչական կոմիտե