00:00:00

«Ամոթ ձեզ». Գառնիկ Դանիելյանի գլխավորած երթը ավարտվեց Բաղրամյան պողոտայում

15:04, 11 հունիս 2024 Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ երթ իրականացրեց Երեւանի փողոցներում, որն ամփոփվեց Բաղրամյան պողոտայում:

Նա նշեց, որ իրազեկման երթի ընթացքում մի քանի կանգառ են ունեցել, հանգանքի տուրք են մատուցել Պռոշյան-Լեո խաչմերուկում վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած Սոնա Մնացականյանի հիշատակին, նաեւ եղել են ԵՄ գրասենյակի մոտ, կառավարական ամառանոցների մոտ, ՀՀ նախագահի նստավայրի մոտ:

Նրա խոսքով, իշխանությունները չեն բավարարվել մարդկանց տնից ու տեղից զրկելով, սոցիալական ծրագրերով այն չնչին գումարները, որ տրամադրում են արցախցիներին, դրանցից են ուզում զրկել. «Այ էդքան անպատկառ են ու անամոթ։ Այդքան անհայրենիք են։ Այս ամենն ուղեկցվում է ադրբեջանցիների հրճվանքով։ Ադրբեջանական մամուլը կարդալիս տեսնում ես, թե ինչքան են հրճված այս իշխանությունների քաղաքականությամբ։ Այս մարդիկ իրավունք չունեն երկիր և պետություն ղեկավարել, քանի որ նրանց համար արժեքներ գոյություն չունեն, նրանց համար ընդամենը կա մի բան՝ աթոռ, պաշտոն, սեփական աթոռին կպնել միչև վերջ, սեփական կենսամակարդակն ավելացնել՝ թողնելով հայրենակիցներն անպաշտպան, անտուն»,-ասաց Դանիելյանը։

Նշենք, որ մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրի մոտ Գառնիկ Դանիելյանը անդրադարձան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ նշելով. «Մենք այս դաշնակահարին կոչ ենք նում, որ դաշնամուրը հանգիստ թողնի, այնքան արժանապատվություն ունենա, որ այսքան արհավիրքներից հետո հեռանա: Ժամանակ կունենա ավելի պրոֆեսիոնալ դաշնամուրին տիրապետի եւ նորանոր բեմեր նվաճի: Դու էս շենքում անելիք չունես: Դուք էս ընթացքում չեք ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը, չեք իրականացրել ձեր պարտվորություններն Արցախի նկատմամբ, երբ այնտեղ էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն էր: Դուք մի ծպտուն չէինք հանում, անգամ կրկնում էինք այն խոսքերը, որոնք հնչում էին մնացած իշխանավորների կողմից՝ Արցախը համարելով ադրբեջանական:

Ամոթ քեզ, դա նաև մեր ամոթն է, որ մինչև հիմա դուք զբաղեցնում եք այդ պաշտոնը։ Այս շենքում միշտ կարևոր որոշումներ են կայացվել, սա եղել է մեզ համար կարևոր խորհուրդ ունեցող կառույց, այս շենքի կողքով անցնելիս զգացել ենք, որ մեր երկիրը հզոր է, ուժեղ է, բայց վերջին տարիներին ականատեսն ենք անդեմ, անողնաշար քաղաքականության, որը մեզ բերել, հասցրել է այս վիճակին։ Դուք չեք սպասարկում հայ ժողովրդի շահերը, սպասարկում եք թուրք-ադրբեջանական շահերը, Ալիևի ու ձեր բառամթերքի մեջ մենք տարբերութուն չենք տեսնում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր