00:00:00

ՀՀ-ի և ԱՄՆ-ի ընդլայնված գործընկերությունն ունի մեծ ներուժ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը. Արարատ Միրզոյան

07:11, 11 հունիս 2024 Քաղաքականություն

Ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է, չնայած նրան, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում. ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի բացման ընթացքում հայտարարեց է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես ԱՄՆ-ն, լիովին աջակցում են և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ ապահովել»,-ասաց նա և նշեց, որ երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնել և ներառել ՀՀ-ի դիմակայունությունը և կայուն զարգացման համար տարբեր ուղղությունները։

Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի ընդլայնված գործընկերությունը՝ ՀՀ ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ԱՄՆ շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։

«Ցանկանում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ.-ի Ալմաթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Կա իրական հնարավորության պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,-ասաց նա։

ԱԳ նախարարը նաև նշեց, որ ՀՀ-ն մեծապես շարհագրգռված է բոլոր տարածաշրջանային հաղորոդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքիշխանության և իրավասության, լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա, որը լավագույնս արտահատված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, ինչն առաջ է քաշվել ՀՀ կառավարության կողմից։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր