Այսօր ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալված Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են. եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,-ասել է փաստաբանը ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած գեներալ-լեյտենանտին: Այս մասին հայտնում էր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը: