Արևմուտքը լուրջ ճնշում է գործադրում Անդրկովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի վրա, որը մնում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը: Այդ մասին «Известия»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը․
«Ապրիլի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուս-հայկական հարաբերությունները ծանր ժամանակներ են ապրում, և, ցավոք, ես ստիպված եմ համաձայնել նրա հետ։ Երեւանն ինքը, ցավոք, անհիմն քննադատում է Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին։ Դրանում ես տեսնում եմ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի սադրիչ քաղաքականության հետևանքները։ Նրանք ամեն կերպ փորձում են Երեւանին ներքաշել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առճակատման արեւմտյան սխեմաներում՝ բոլորովին չմտածելով Հայաստանի անվտանգության եւ հայ ժողովրդի շահերի մասին», - նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Արևմուտքն իր ֆինանսատնտեսական ներուժն օգտագործում է իր հակառուսական մոտեցումները պարտադրելու համար՝ կապված ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու անիրատեսական ցանկության հետ։
Գալուզինի խոսքով ՝ ռուսական կողմը Հայաստանին դիտարկում է որպես իր մերձավոր դաշնակցի, որպես անվտանգության ոլորտում իր շատ կարևոր գործընկերոջ՝ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների, այնպես էլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար խոշորագույն ներդրողն է, իսկ ռուսական կապիտալով ձեռնարկությունները Հանրապետության բյուջեի հիմնական հարկատուներն են․ «Մենք ամեն ինչին լուրջ ենք վերաբերվում, մենք լուրջ մարդիկ ենք, բայց ակնկալում ենք, որ Հայաստանում կգերիշխի Ռուսաստանի յուրահատուկ, իր համար անվիճելի դերի ընկալումը։ Ոչ մի Արևմուտք չի կարող մեզ փոխարինել։ Արեւմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկե լեռների խոստումները, ենթարկվելը, իսկ հետո՝ երկիրը եւ նրա ղեկավարությունը թողնելով բախտի քմահաճույքին», - նշել է Գալուզինը։