00:00:00

Թասիբով տղաներին ու տղամարդկանց եմ ասում՝ ժամը 15:30-ին լինեք մեր կողքին, հետո թասիբից չխոսաք

09:13, 10 հունիս 2024 Քաղաքականություն

«Մենք ժամկետն ու սահմանը դրել ենք՝ 4 օր, գործընթացները սահմանվել են, մնացածը կերևա ընթացքում»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն ընդգծեց, որ 4 օրը հենց սահմանաժամկետն է, որ դրել են, սահմանել են, կապված է նաև ԱԺ քառօրյայի հետ։

Բագրատ Սրբազանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին ժամը 15․30-ին լինել Բաղրամյան պողոտայում. «Մենք խնդիր ունենք կատարելու, հարցեր ունենք լսելու։ Շատ համբերատար, ծանր քայլերով ընթանալու ենք մեր խնդիրը կատարելու և այո, կատարելու ենք։ 

Երեկ դրա մասին եմ խոսել, անընդհատ ու մշտապես։ Ժամանակը հիմա է, այլևս սպասելու՝ գործ ունեմ, չունեմ, կեղծ բաները մի կողմ թողեք։ Եթե իսկապես ուզում եք, որ մեր երկիրը չդառնա թշնամուն պարզապես ծառայության վայր, եթե, իհարկե, մնանք այստեղ, ժամ առաջ պետք է ազատվել այս չարիքից, բոլոր ուղղություններով՝ արտաքին, ներքին, ավերակ է մեր կյանքը։ 

Բոլորիդ սպասում եմ 15․30-ին Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար»։ 

Այսօր ժամը 16։00-ին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ  քննարկվելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր