00:00:00

Լույսը բարով է բացվել, առանց միջադեպերի. քիչ մնաց, ամեն ինչ կախված է ժողովրդի ճնշումից. Պատգամավոր

07:13, 10 հունիս 2024 Քաղաքականություն

Սրբազան պայքարի մասնակիցները գիշերը լուսացրել են Բաղրամյան պողոտայում։

Լրագրողների հետ զրուցյում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիշերը Բաղրամյան պողոտայում խաղաղ է անցել.«Լույսը բարով է բացվել, առանց միջադեպերի։ Ինքս էլ այստեղ եմ մնացել։ Քիչ մնաց, ամեն ինչ կախված է ժողովրդի ճնշումից։ Դա ժողովրդի արդարացի պահանջն է։ Կարծում եմ՝ իրենք այդ ամենը հաշվի կառնեն։ Իրենք են ասել, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ուրեմն պետք է հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ»։

Պատգամավորն անդրադարձավ երեկ գիշեր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին և նշեց, որ ՀՀ-ն ոստիկանապետական երկիր է և առաջին անգամը չէ, որ  ոստիկանները ոչ օրինաչափ գործողություններ են իրականացնում.«Դեմիրճյան փողոցում մենք մեր սահմանադրական իրավունքն էինք իրացնում, սակայն ոստիկաններն իրենց հերթական ապօրինի գործողությունները կատարեցին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր