Բագրատ Սրբազանը երթով հասավ կառավարական առանձնատների մոտ, որտեղ նույնպես մեծ թվով ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ կան: Բագրատ Սրբազանը երթ մասնակիցների հետ այս պահին այնտեղ է կանգ առել, ոստիկանները արգելում են առաջ շարժվել:
Նշենք, որ երթին մասնակցում են նաեւ ԱԺ պատգամավորներ:
Երթի մասնակիցների մի մասն էլ այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայում:
Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11-ին ժամը 16։30-ին նախաձեռնում են նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։
Երկրորդ` հունիսի 10–ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ անցկացնելու մասին։ ՔՊ–ի պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով ու համոզմունքով։
Քայլ երրորդ` համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին ու նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։