00:00:00

Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին

18:28, 09 հունիս 2024 Քաղաքականություն

«Չեն բացառվում բոլոր քաղաքական լուծումները։ Ինչ կլինեն դրանք, ընթացքը ցույց կտա»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ լրագրողներին ասաց շարժան առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, որ հարթակից հայտարարեցիք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը շարունակում է մնալ ձեր պայքարի օրակարգում, սակայն քննարկելի են նաև քաղաքական մյուս լուծումները, խոսքը արտահերթ ընտրությունների մասի՞ն են։

Հարցին՝ եթե արտահերթ ընտրություններ օրակարգ բերվի, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Կքննարկենք»։

ԱԺ-ում արտահերթ նիստ գումարելու մասին՝ Սրբազանն ասաց. «Մենք հանձնարարել ենք ընդդիմադիր խմբակցություններին, թող զբաղվեն։ Դա իմ խնդի՞րն է։ Ոչ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր