00:00:00

Շարժման շնորհիվ ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականության․ Քրիստինե Վարդանյան

14:30, 09 հունիս 2024 Քաղաքականություն

Այս շարժման շնորհիվ, եթե որևէ այլ զարգացում էլ չլինի, ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականությանն ու միակողմանի զիջումներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Աշխարհը տեսել ինչ պատկեր է տեսել․ մի կողմից Նիկոլ Փաշինյանը ասում է, որ միակողմանի պիտի զիջեմ, զորքերը պիտի հետ քաշեմ տավուշյան առաջնագծից, մյուս կողմում՝ մայիսի 9-ին լեփ-լեցուն հրապարակը ասում է՝ ոչ։ Այն հանրային դիմադրությունը, որն այս շարժումն է դրսևորել՝ մեր ներուժն է, ու այն լեզուն է, որով մենք աշխարհին կարողանում ենք ասել՝ բոլորս ՔՊ ու Փաշինյան չենք, Հայաստանը համաձայն չէ այն քաղաքականությանը, որը վարվում է։ Հիմա խոսվում է փաթեթային միակողմանի զիջման մասին, մենք այս շարժման շնորհիվ այսօր միջազգային գործընկերների հետ խոսելիս կարողանում ենք ասել՝ տեսեք, հայ մարդիկ համաձայն չեն այն քաղաքականությանը, որն ասում է Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Վարդանյանը։

Պատգամավորն անդրադառնալով իշխանականների այն հայտարարություններին, թե շարժումը մարել է, ասաց․ «Եթե շարժումը մարած է, եթե որևէ խնդիր չի ստեղծում, ապա իրենք ինչո՞ւ են ամեն օր տասնյակ անգամներ խոսում այդ շարժման մասին, գնում ամենակարևոր եթերներին։ Միջազգային 50 լրատվականներ մարա՞ծ շարժման մասին է հարցազրույց վերցնում շարժման առաջնորդից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր